2025

Տրանսֆերային գնագոյացման նախագիծ

1634677879110

ՊԵԿ-ի կողմից մշակված Տրանսֆերային գնագոյացման նախագծով լուծվել են Հայաստանի ներդրումային խորհրդի կողմից բարձրաձայնված և ենթախորհրդի նիստում քննարկված մի շարք հարցեր:

 

Լուծված խնդիրներն է

  • Սահմանվել է հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրների (աշխարհագրական տարածքների) ցանկ, որի բացակայության պարագայում բիզնեսն ինքը պիտի որոշեր թե արդյոք իր գործընկերոջ տեղակայման երկիրը համապատասխանում է ազատական համարվելու չափանիշներին։
  • Հարկ վճարողի ձեռնարկատիրական եկամուտների կամ ծախսերի 80 տոկոսից ավելին մեկ անձի հետ իրականացված գործարքներից ձևավորվելու դեպքում հաշվետվություն ներկայացնելու պարտավորությունը կկրի միայն գործարքի տվյալ կողմը և իր գործընկերը նման պարտավորություն չի ունենա։
  • Բարձրացվել է տրանսֆերային գնագոյացման հետ կապված հաշվետվություններ ներկայացնելու պարտավորության ծագման համար սահմանված շեմը՝ 200 միլիոնի փոխարեն սահմանելով 600 միլիոն դրամ։
  • Հետաձգվել է ՏԳ շրջանակներում հաշվետվություն ներկայացնելու վերջնաժամկետը՝ ապրիլի 20-ի փոխարեն սահմանելով հունիսի 30-ը։
  • Տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորումը սահմանված ժամկետում հարկային մարմին չներկայացնելու դեպքում սահմանված միատեսակ տուգանքի փոխարեն սահմանվել է տուգանքի 3 չափ՝ ըստ բիզնեսի մեծության։