15 հուլիսի 2025
ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 36-րդ նիստ` ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ
Այլ
Ենթախորհրդի նիստեր

Հուլիսի 14-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլավորությամբ տեղի ունեցավ ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 36-րդ նիստը:
Օրակարգում ներառված էր`
– «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ (Ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի մասնակիցների առավելագույն թվի ավելացում՝ 49-ից 99):
– «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին (ՍՊԸ միակ մասնակցին գործադիր մարմնի լիազորություններ վերապահելը թույլատրող կարգավորումների ներդրում):
– Անկախ փոփոխություն կատարելու հանգամանքից յուրաքանչյուր տարի իրավաբանական անձի իրական շահառուի հայտարարագրի հաստատում ներկայացնելու պահանջը վերանայելու մասին:
ՓՄՁ Զարգացման Խորհրդի անդամները իրենց դիրքորոշումը հայտնեցին վերև նշված հարցերի շուրջ։ Ելույթով հանդես եկան Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) ներկայացուցիչ Կարեն Վարդանյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ներկայացուցիչ Արամ Խաչատրյանը, «Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում» կազմակերպության ներկայացուցիչ Արա Խզմալյանը, «ԹՈՒԲԻ» բիզնեսի աջակցության հիմնադրամի ներկայացուցիչ Հովհաննես Մելքոնյանը և ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի ավագ իրավախորհրդատու Հայկ Մալխասյանը: Ելույթներով հանդես եկան նաև նաև ՀՀ ՊԵԿ, ՀՀ Կենտրոնական բանկի և ՀՀ Արդարադատության ներկայացուցիչները։
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դրական դիրքորոշում հայտնեց «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցի շուրջ` նշելով, որ այն շուտով կդրվի շրջանառության մեջ և կներկայացվի ՓՄՁ զարգացման խորհրդի նիստի շրջանակում։
Նիստի ընթացքում քննարկված մյուս երկու հարցերի վերաբերյալ համատեղ քննարկումների արդյունքում որոշվեց, որ հարցերի շուրջ աշխատանքները կշարունակվեն։