19 մայիսի 2025
ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 33-րդ նիստ` ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ
Այլ
Ենթախորհրդի նիստեր

ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 33-րդ նիստ` ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ
Մայիսի 16-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլավորությամբ տեղի ունեցավ ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 33-րդ նիստը:
Օրակարգում ներառված էր ՀՀ-ում էլեկտրոնային առևտուրը կարգավորող համապարփակ օրենսդրական շրջանակի վերաբերյալ հետազոտության շրջանակներում վերհանված հիմնահարցերը և դրանց հնարավոր լուծումները։ Մասնավորապես`
● Դիտարկել փոփոխություններ վճարահաշվարկային ծառայություններին վերաբերող կարգավորումներում, որոնք թույլ կտան էլեկտրոնային առևտրի հարթակներին ու սուրհանդակային ծառայությունների մատուցողներին ստանալ վճարումներ՝ չհանդիսանալով առևտրային միջնորդ, միաժամանակ հատուկ հաշվի ինստիտուտի հնարավոր կիրառմամբ,
● ՀԴՄ-ն Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի միջոցով դուրս գրելու թույլատրելի դեպքերի ընդլայնում,
● Քննարկել այնպիսի մեխանիզմների ներդրման հնարավորություն, որպեսզի էլեկտրոնային առևտրի հարթակը կարողանա հարթակում ներկայացված վաճառողների համաձայնությամբ իրենց փոխարեն հարկային հաշիվներ դուրս գրել,
● Օտարերկրյա պետությունների տարածքից ՀՀ ռեզիդենտներին մատուցվող Էլեկտրոնային ծառայությունների մասով ԱԱՀ հաշվարկների ներկայացման միասնական կարգի սահմանման հնարավորություն՝ անկախ ստացողի՝ ԱԱՀ վճարող հանդիսանալու հանգամանքից։
● Օտարերկրյա պետությունների տարածքից ՀՀ ռեզիդենտներին մատուցվող Էլեկտրոնային ծառայությունների մասով ԱԱՀ հաշվարկ ներկայացնելու հնարավորություն ընձեռել այն էլեկտրոնային առևտրի հարթակին, որի միջոցով տեղի է ունենում դրանց վաճառքը։
● Ընդունել ենթաօրենսդրական ակտեր ու ներդնել տեխնիկական լուծումներ, որոնք թույլ կտան ՀՀ տարածքից դուրս ֆիզիկական անձանց վաճառքների դեպքում փոստային առաքանիներն ուղեկցող փաստաթղթերը օգտագործել որպես արտահանվող ապրանքների հայտարարագիր, դրանք էլեկտրոնային եղանակով կապելով համապատասխան հարկային փաստաթղթերի հետ, վերացնելով հաշվարկային փաստաթղթերում գնորդի հասցեի ու անձնագրային տվյալների նշման պահանջը:
ՓՄՁ Զարգացման Խորհրդի անդամները իրենց դիրքորոշումը հայտնեցին հարցի շուրջ։ Ելույթով հանդես եկավ նաև ՀՀ ՊԵԿ, ՀՀ Կենտրոնական բանկը ներկայացուցիչներ։
Էլեկտրոնային առևտրին վերաբերող (E-commerce) խնդիրների քարտեզագրման հետազոտությունն արվել է CIPE | Center for International Private Enterprise աջակցությամբ։
Համատեղ քննարկումների արդյունքում որոշվեց, որ հարցերի շուրջ խորհրադկցությունները կշարունակվեն և Հայաստանի ներդրումային խորհուրդը` խորհրդի անդամների և ՊԵԿ գործընկերների հետ համատեղ կաշխատեն նախագծի մշակման շուրջ։