17 հունիսի 2025

Կառավարման համակարգերի եւ արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատների ստացման աջակցության ծրագիր

Brown Simple Home For Sale Facebook Post

 

ՓՄՁ պետություն-մասնավոր երկխոսության հարթակում քարտեզագրված, IC Armenia փորձագիտական թիմի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մշակված փաթեթը քննարկվել է փոխվարչապետի գլխավորությամբ նիստում, և հաստատվել Կառավարության կողմից։ 

 

Աջակցության ծրագրի նպատակն է նպաստել գյուղատնտեսական և արդյունաբերական արտադրանքի արտադրության խթանմանը, արտադրության կառավարման համակարգերի բարելավմանը՝ մասնակի փոխհատուցելով սերտիֆիկատների ստացման հետ կապված որոշակի ծախսեր: 

 

Նախկինում ունեցած գործարարների հետ քննարկումները վկայում են, որ առկա է արտադրություններում կառավարման համակարգեր ներդնելու կարևորության գիտակցության աճ, սակայն ֆինանսների հասանելիության սահմանափակումների պատճառով շատերը չեն կարողանում ներդնել այդպիսի համակարգեր, ինչը բացասաբար է ազդում աճի պոտենցիալի և որակի բարձրացման ջանքերի վրա։ Վիճակագրությունը ևս վկայում է, որ որակի կառավարման միջազգայնորեն ճանաչված համակարգեր ներդրած ընկերությունների թիվը Հայաստանում փոքր է ինչպես բացարձակ առումով, այնպես էլ միջազգային առևտրում մրցակից և համանման երկրների հետ համեմատության մեջ։ 

 

Նախագիծը տնտեսավարողների արտադրական գործընթացներում որակի կառավարման համակարգերի ներդրման միջոցով  կխթանի հայաստանյան ընկերությունների արտադրանքի որակի բարձրացմանը։

 

Նախագծով առաջարկվում է մասնակի փոխհատուցել ՀՀ-ում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող այն կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից կատարված համապատասխանության գնահատման և (կամ) խորհրդատուի ծառայության ծախսերը, որոնք իրականացնում են Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» «A (ԷՅ) Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն» բաժնի 01.1 (Ոչ բազմամյա մշակաբույսերի աճեցում), 01.2 (Բազմամյա մշակաբույսերի աճեցում), 01.3 (Տնկիների և այլ տնկանյութերի աճեցում), 01.4 (Անասնաբուծություն) և 03.2 (Ձկնաբուծություն) խմբերում, «C (ՍԻ) Մշակող արդյունաբերություն» բաժնում (բացառությամբ՝ 18 «Պոլիգրաֆիական գործունեություն, գրառված կրիչների բազմացում», 33 «Մեքենաների և սարքավորանքի նորոգում և տեղադրում» հատվածների) դասերում ներառված գործունեության տեսակներից որևէ մեկը։ 

 

Փոխհատուցումն իրականացվում է հետևյալ չափերով՝ 

1)    ISO 9001 և ISO 14001 սերտիֆիկատների դեպքում` սերտիֆիկացման ծախսի 50%-ի չափով, բայց ոչ ավել քան 1 000 000 (մեկ միլիոն) դրամ,

2)    ISO 22000 և FSSC 22000 սերտիֆիկատների դեպքում` սերտիֆիկացման ծախսի 50%-ի չափով, բայց ոչ ավել քան  1500000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) դրամ,

3)    «Global G.A.P.», «Հալալ», «օրգանական» և «անցումային շրջանի օրգանական» սերտիֆիկատների դեպքում` սերտիֆիկացման ծախսի 50%-ի չափով, բայց ոչ ավել քան  1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) դրամ:

Աջակցությունը տրամադրվում է շահառուի կողմից  [email protected] էլեկտրոնային հասցեին սահմանված կարգով ներկայացված դիմում-հայտի և կից փաստաթղթերի հիման վրա։

 

Նախագիծը վերջերս քննարկվեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ ՓՄՁ Զարգացման Խորհրդի նիստի ընթացքում, որից հետո էլ ընդունվել է Կառավարություն կողմից: 

 

Ավելին` https://tinyurl.com/53m9u35a