4 հունիսի 2025
ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 34-րդ նիստ` ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ
Այլ
Ենթախորհրդի նիստեր

Հունիսի 3-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 34-րդ նիստը:
Քննարկվեց Հայաստանի ձեռներեցության զարգացման 2025-2030 թվականների ռազմավարական ծրագրի նախագիծը: Նախագիծը մշակվում է Civitta խորհրդատվական կազմակերպության և ՄԱԿ-ի Առևտրի միջազգային կենտրոնի (ITC) ներկայացուցիչների փորձագիտական աջակցությամբ։
Նիստի սկզբում Civitta խորհրդատվական կազմակերպության ներկայացուցիչ Սևակ Հովհաննիսյանը մանրամասն ներկայացրեց նախագիծը: ՓՄՁ զարգացման խորհրդի անդամներն իրենց դիրքորոշումը հայտնեցին նախագծի վերաբերյալ, ուղղելով իրենց հարցերն ու առաջարկությունները:
Որոշվեց, որ գալիք մեկ շաբաթվա ընթացքում խորհրդի անդամները գրավոր տարբերակով կուղարկեն իրենց առաջարկությունները: Նախագիծը կվերամշակվի և վերամշակված տարբերակը կքննարկվի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ խորհրդի նիստի ժամանակ: