6 ապրիլի 2025
ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 32-րդ նիստ` ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ
Հարկային օրենսգիրք
Ենթախորհրդի նիստեր

Ապրիլի 4-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլավորությամբ տեղի ունեցավ ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 32-րդ նիստը:
Օրակարգում ներառված էր «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հարցը: Մասնավորապես՝ - Ապրանքների վերադարձի դեպքում գործարքը/հաշվարկային փաստաթղթի ճշգրտվում հնարավորության ընդլայնում
- Շրջհարկ վճարողի կողմից չփաստաթղթավորված ձեռբերումների դեպքում հարկային գործակալի պարտավորությունը կատարելու պարագայում տուգանքի բացառում
- Ներմուծման և արտահանման գործարքների ժամանակ արտարժույթի առք ու վաճառքի գործարքների հարկային հաշվառման կանոնների հստակեցում և համակարգում
- Անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում ԱԱՀ-ով և ակցիզային հարկով հարկման բազաների նկատմամբ հաշվանցման որոշ խնդիրների վերաբերյալ
ՓՄՁ Զարգացման Խորհրդի անդամները նիստի ընթացքում իրենց դիրքորոշումը հայտնեցին հարցի շուրջ` հնչեցնելով շատ կարևոր կարծիքներ ու առաջարկություններ: Մասնավորապես, հարցերի շուրջ իրենց դիրքորոշումը հայտնեցին` Վլադիմեր Շատվերովը` «ԹՈՒԲԻ» բիզնեսի աջակցության հիմնադրամի ներկայացուցիչ, «Հայաստանի գործատուների հանրապետական միության» փորձագետ Հասմիկ Հարությունյանը, Մոտիվ Քոնսալթինգ ընկերության տնօրեն Արթուր Հակոբյանը: Ելույթով հանդես եկավ նաև ՀՀ ՊԵԿ և ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները։
Համատեղ քննարկումների արդյունքում որոշվեց, որ ՀՀ ՊԵԿ ներկայացուցիչները առարկություններ չունեն ներկայացված հարցերի շուրջ և IC Armenia, ինչպես նաև խորհրդի անդամների հետ համատեղ, աշխատանքային կարգով կլրամշակվի նախագիծը։ Հայաստանի ներդրումային խորհրդի թիմը գալիք տասնօրյակում հանդիպում կունենա ՀՀ ՊԵԿ ներկայացուցիչների հետ՝ մանրամասն քննարկելու օրենքի ակնկալվող փոփոխությունները: