30th April 2025

ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 33-րդ նիստ

- (5)

Agenda

  • Հարց

    ՀՀ-ում էլեկտրոնային առևտուրը կարգավորող համապարփակ օրենսդրական շրջանակի վերաբերյալ հետազոտության շրջանակներում վերհանված հիմնահարցերի և դրանց հնարավոր լուծումների քննարկում (Հարցը վերաբերում է ՀՀ տարածքում գործող բոլոր ՓՄՁ սուբյեկնտերին). ● Դիտարկել փոփոխություններ վճարահաշվարկային ծառայություններին վերաբերող կարգավորումներում, որոնք թույլ կտան էլեկտրոնային առևտրի հարթակներին ու սուրհանդակային ծառայությունների մատուցողներին ստանալ վճարումներ՝ չհանդիսանալով առևտրային միջնորդ, միաժամանակ հատուկ հաշվի ինստիտուտի հնարավոր կիրառմամբ, ● ՀԴՄ-ն Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի միջոցով դուրս գրելու թույլատրելի դեպքերի ընդլայնում, ● Քննարկել այնպիսի մեխանիզմների ներդրման հնարավորություն, որպեսզի էլեկտրոնային առևտրի հարթակը կարողանա հարթակում ներկայացված վաճառողների համաձայնությամբ իրենց փոխարեն հարկային հաշիվներ դուրս գրել, ● Օտարերկրյա պետությունների տարածքից ՀՀ ռեզիդենտներին մատուցվող Էլեկտրոնային ծառայությունների մասով ԱԱՀ հաշվարկների ներկայացման միասնական կարգի սահմանման հնարավորություն՝ անկախ ստացողի՝ ԱԱՀ վճարող հանդիսանալու հանգամանքից։ ● Օտարերկրյա պետությունների տարածքից ՀՀ ռեզիդենտներին մատուցվող Էլեկտրոնային ծառայությունների մասով ԱԱՀ հաշվարկ ներկայացնելու հնարավորություն ընձեռել այն էլեկտրոնային առևտրի հարթակին, որի միջոցով տեղի է ունենում դրանց վաճառքը։ ● Ընդունել ենթաօրենսդրական ակտեր ու ներդնել տեխնիկական լուծումներ, որոնք թույլ կտան ՀՀ տարածքից դուրս ֆիզիկական անձանց վաճառքների դեպքում փոստային առաքանիներն ուղեկցող փաստաթղթերը օգտագործել որպես արտահանվող ապրանքների հայտարարագիր, դրանք էլեկտրոնային եղանակով կապելով համապատասխան հարկային փաստաթղթերի հետ, վերացնելով հաշվարկային փաստաթղթերում գնորդի հասցեի ու անձնագրային տվյալների նշման պահանջը: